շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
  Հայկ Գրիգորյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

Հայկ Գրիգորյանը ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

Այսօր Աժ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, որով Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը 75 կողմ ձայնով ընտրվել է ԲԴԽ անդամ։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 75 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ 

Նշենք, որ երեկ ԱԺ-ն քննարկում էր ԲԴԽ անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ 

Հիշեցնենք, որ Հայկ Գրիգորյանը եղել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ։ 

  • Կիսվել: