երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հայկ Չոբանյանը և Էլիզ Գևորգյանը կգործուղվեն Իսպանիա

Հայկ Չոբանյանը և Էլիզ Գևորգյանը կգործուղվեն Իսպանիա

Նիկոլ Փաշինյանը Հայկ Չոբանյանին և Էլիզ Գևորգյանին Իսպանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրոպական միության (ԵՄ) և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանին 2021 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ «MWC Barcelona 2021» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Հայկ Չոբանյանի և Էլիզ Գևորգյանի՝ Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: