երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից․ Նա կզբաղեցնի ԲՏԱ  նախարարի պաշտոնը

Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից․ Նա կզբաղեցնի ԲՏԱ նախարարի պաշտոնը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից: Որոշումը կայացվեց քիչ առաջ՝ կառավարության նիստում:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նախարարություն է ստեղծվել, ձևավորվել: Դա բավական բարդ է, որ արվել է բավական լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություններ մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: