կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Օգնել է, օգնում է ու օգնելու է․ Մարությանը՝ իր կնոջ՝ քաղաքապետարանում շատ հարցեր լուծելու մասին

Օգնել է, օգնում է ու օգնելու է․ Մարությանը՝ իր կնոջ՝ քաղաքապետարանում շատ հարցեր լուծելու մասին

Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում և՛ օրենքով և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևան քաղաքի և քաղաքապետարանի նշանակումներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով նաև այն հրապարակումների մասին, որ իր կինը քաղաքապետարանում շատ հարցեր է լուծում.

«Այն, որ իմ կինն ու ընկերներս օգնում են, որպեսզի մենք կարողանանք մեր բոլոր խոստումներն իրականացնել, դա այդպես է: Բոլորն ինձ օգնել են, օգնում են ու օգնելու են: Նրանք օգնում են այն հարցերով, որոնց շրջանակներում կարող են օգնել»:

Հարցին՝ ճիշտ են արդյո՞ք խոսակցությունները, որ նիստ է եղել ու Իմ քայլից դժգոհել են իր կնոջ գործունեությունից, Մարությանը նշեց, որ իրենց նսիտերից ինֆորմացիա դուրս չի հանում, դրանք փակ նիստեր են:

Մարությանը հայտարարեց, որ իր կինն ու վերջինիս ընկերները մի ծրագիր են գրել, որպեսզի 5,3 միլիոն եվրոյի դրամաշնորհ բերվի Երևան.

«Դրա հետ կառավարությունն ու քաղաքապետարանը կապ չունեն: Այդ ծրագիրը գրվել է իմ խնդրանքով: Մենք հաղթել ենք մրցույթում ու այդ դրամաշնորհը կգա, այդ ծրագիրը կիրականացնենք: Խոսքը վտանգավոր թափոնների մասին է: Նաև իմ ընկերները՝ արվեստագետներ, դիզայներներ, ինժեներներ, ով ինչով կարողանում է, օգնում է: Ես միշտ դիմել եմ ու դիմում եմ»:

  • Կիսվել: