շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ՀՀ ԱԳՆ

Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ՝ նշել են ՀՀ արտգործնախարարությունից:

«Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի՝ X-ի գրառման մեջ:

ՀՀ ԱԳՆ-ից հիշեցրել են մամուլի ազատության ցուցանիշներում Հայաստանը զգալի առաջընթացը, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության 2025 թվականի ինդեքսում», որում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 9 հորիզոնականով՝ հայտնվելով 34-րդ տեղում: Բադալյանի խոսքով՝ դա ժողովրդավարության կայունության և բարեփոխումներ իրականացնելու ջանքերի վառ ապացույցն է:

  • Կիսվել: