ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել. Ալիևը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել. Ալիևը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային։
 
Ալիևը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պաշտոնական Երևանին առաջարկված խաղաղության պայմանագրին՝ բաղկացած հինգ կետից:

Նա ասել է, թե իբր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները»։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այս համատեքստում Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, «իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am), որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, և «Լաչինի միջանցքն օգտագործում է դեպի Ղարաբաղ զենք, զինամթերք և զինտեխնիկա տեղափոխելու համար»:

Խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ապօրինաբար անցակետ տեղադրելու մասին՝ Ալիևը նշել է, որ դա «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է» և «տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) ապահովման միջոց։


  • Կիսվել: