կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանը շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ. Վիետնամի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ. Վիետնամի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է.

 «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ:

Ես ուրախ եմ տեսնելու, որ մեր երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և բազմակողմանի համագործակցությունը շարունակվում են:

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև՝ սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և բարօրության:

Օգտվելով այս առիթից՝ ընդունեք, Ձերդ Գերազանցություն, հարգանքիս խորին հավաստիքը»:

 

  • Կիսվել: