ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ․ ԱԳ փոխնախարարը հաստատում է

Հայաստանը բանակցություններում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի իրավունքների եւ անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծմամբ. Այս պահին բանակցություններն ընթանում են այդ ուղղությամբ եւ դրա վերաբերյալ  հայտարարություններ եղան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, որի համար վճարել է, փոխնախարարն ասաց․

«Սպառազինությունները իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ»։

Հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

 

  • Կիսվել: