հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը. «Սրբազան պայքար»

Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը. «Սրբազան պայքար»

Արցախահայության՝ հայրենիք վերադարձի օրակարգ. Արցախի և արցախյան հակամարտության էջը շրջված չէ՛: Այս մասին ասված է «Սրբազան պայքար» շարժման՝ արցախահայության՝ հայրենիքի վերադարձի օրակարգի առնչությամբ տարածած հայտարարության մեջ:

«Հայաստանը պիտի հետամուտ լինի Արցախի հիմնահարցի՝ բանակցային օրակարգում ներառվելուն, բանակցությունների շարունակականությանը և արցախահայության խախտված իրավունքների (թե՛ անհատական, թե՛ հավաքական), այդ թվում և առաջին հերթին՝ համապատասխան անվտանգային երաշխիքներով արժանապատիվ վերադարձի իրավունքի վերականգնմանը:

Իրական, կայուն ու երկարաժամկետ խաղաղության բանաձև. Ադրբեջանի հետ «ամեն գնով խաղաղության հասնելու» հայեցակարգը չի կարող ընդունելի ու կիրառելի լինել: Կարգավորումը պիտի հիմնված լինի արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքների վրա և չի կարող ձեռք բերվել ի հաշիվ որևէ կողմի արժանապատվության: Հարաբերությունների կարգավորման գործընթացը պիտի հավասարապես հաշվի առնի բոլոր կողմերի շահերը: Եվ հնարավոր չէ խոսել իրական, կայուն, երկարաժամկետ խաղաղությունից, եթե լուծված չեն հումանիտար կարևորագույն խնդիրները՝ գերիների, պահվող անձանց և Արցախի՝ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: