երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Հայաստանը պետք է լավ օգտագործի խաղաղության հնարավորությունը». Թուրքիայի ՊՆ

«Հայաստանը պետք է լավ օգտագործի խաղաղության հնարավորությունը». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի ՊՆ նախարարների հանդիպմանը Թուրքայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Աքարը խոսել է տարածաշրջանային անվտանգությունից և խաղաղության գործընթացից։ 

Աքարը, մասնավորապես, հայտարարել է. «Ես հավատում եմ, որ բարեկամությունը, համերաշխությունը և համագործակցությունը, որ մենք մշակել ենք, դրական ներդրում է տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության համար։

Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի այդ հնարավորությունը։ Եթե Հայաստանը խուսափի հրադադարի ռեժիմի խախտումներից և հետևի հրադադարի համաձայնագրին, կարող է դառնալ խաղաղության և կայունության մաս։ Մենք հույս ունենք տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատելը և դրան մշտական բնույթ հաղորդել»,- հավելել է Աքարը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: