երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան

Ընդգծում եմ Հայաստանի հավատարմությունը 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրհայում եւ 2023-ի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահյի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԼՂ հյության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում եւ Լաչինի միջանցքի ապաարգելափակումը համաձայն  Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի եւ հուլիսի 65-ի որոշումների էական է: 

«Այս ամենի հենքի վրա Հայաստանը պատրաստ է ու ցանկանում է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման  պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ հայկական կողմն իր հավատարմությունն է արտահայտում խաղաղության օրակարգին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: