երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. Ռուբինյան

Իրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ 

Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։

«Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, որովհետև իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների», – նշեց Ռուբինյանը։ 

 

  • Կիսվել: