Հայաստանը, որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում իր քաղաքականությունը. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ, միաժամանակ, Մոսկվան ափսոսանք է հայտնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ գործունեության շարունակական սառեցման համար։
«Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ն կարևոր դերակատարություն ունի ՀՀ անվտանգության ապահովման գործում, իսկ ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Բայց Հայաստանը, որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում իր քաղաքականությունը»,- նշել է Զախարովան։