ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հայաստանը Օմանի Սուլթանությունում դեսպանատուն կբացի. Այդ նպատակով ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 հազար

Հայաստանը Օմանի Սուլթանությունում դեսպանատուն կբացի. Այդ նպատակով ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 հազար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 10-ի նիստում Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին որոշում կայացրեց (նստավայրը՝ Մասկատ):

Հիմնվորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Օմանի Սուլթանության միջև առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Օմանի Սուլթանությունը, շնորհիվ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը

Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչինի պատասխան, օմանական կողմը  դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։

Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133,848.5 հազար դրամ: 2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 81,967.8 հազար դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 134.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51,880.8 հազար դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար:

 

Այս նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան 51,880.8 հազար դրամով:

  • Կիսվել: