հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում. Միրզոյան

Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում. Միրզոյան

Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում,  Sputnik Казахстан-ի փոխանցմամբ, Աստանա կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն իր հերթին ասել է, որ ապագայում Ղազախստանը կրթաթոշակներ կհատկացնի Հայաստանից ժամանած ուսանողների համար:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի նախագիծը, առևտրատնտեսական եւ այլ հարցեր։ Միրզոյանը Նուրթլեին հրավիրել է Երևան։

  • Կիսվել: