Հայաստանը մեծապես կարևորում է Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: Ուղերձում մասնավորապես նշված է․
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Բրազիլիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ փոխադարձ համակրանքի վրա հիմնված մեր երկրների միջև հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն խորանալ և ամրապնդվել երկկողմ և բազմակողմ մակարդակներում՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։



