Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչների տեսակոնֆերանսին
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչների տեսակոնֆերանսին։
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկել ԱՊՀ Մարդու իրավունքների հանձնաժողովի երրորդ նիստի նախապատրաստման հարցը, որը նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 9-ին։
Հանձնաժողովի նախագահ, ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։



