հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը, լինելով փոքր ու բաց տնտեսություն, չի կարող զերծ մնալ այդ վիրուսի բացասական ազդեցություններից․ Բաբկեն Թունյան

Հայաստանը, լինելով փոքր ու բաց տնտեսություն, չի կարող զերծ մնալ այդ վիրուսի բացասական ազդեցություններից․ Բաբկեն Թունյան

Փորձը ցույց է տվել, որ մենք համախմբվում ենք լուրջ վտանգների ժամանակ։ Ու հաղթում։ Այս մասին գրառում է կատարել 

«Կորոնավիրուսը նույնպես այդպիսի վտանգ է, որը առողջապահականից բացի, նաև տնտեսական լուրջ ռիսկեր է պարունակում։ Հայաստանը, լինելով փոքր ու բաց տնտեսություն, չի կարող զերծ մնալ այդ վիրուսի բացասական ազդեցություններից։

Ինչպես նշել եմ, կառավարության, Կենտրոնական բանկի ու ԱԺ-ի տնտեսական բլոկը ամբողջ թափով լծվել է տնտեսական ազդեցությունների վերլուծության ու հակազդման միջոցառումների մշակման գործին, փոխվարչապետի գրասենյակի ներքո ձևավորվել է տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։

Չնայած սրան, մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չլսելով իշխանության մեջ չգտնվող բարձրակարգ մասնագետների կարծիքներն ու խորհուրդները։ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը եղել է և կլինի այն հարթակը, որը կապահովի կապը մասնագիտական շրջանակների և որոշում ընդունողների (decision maker) միջև։

Այսօր շատ արդյունավետ ու շահագրգիռ քննարկում ունեցանք, որին բացի ԱԺ պատգամավորներից, կառավարության և ԿԲ ներկայացուցիչներից՝ մասնակցում էին նաև Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Տիգրան Ջրբաշյանը, Աշոտ Խուրշուդյանը, Հայկազ Ֆանյանը, որոնց շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու, իրենց փորձով, գիտելիքներով կիսվելու և արժեքավոր խորհուրդների / դիտարկումների համար։


Հնչած առաջարկները և դիտարկումները հաշվի կառնվեն փոխվարչապետի գրասենյակի ներքո ձևավորված տնտեսական օպերատիվ խմբի կողմից՝ հակազդման միջոցառումների մշակման ժամանակ։ Ըստ անհրաժեշտության՝ այս հանդիպումները կլինեն շարունակական՝ այս ձևաչափով կամ հեռահար տարբերակով։

Կարելի է ասել, որ ունենք «տնտեսագիտական մոբիլիզացիա», որը թույլ է տալու այս իրավիճակից դուրս գալ մինիմալ վնասներով և ավելի ուժեղացած։

Ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Դրանում կասկած չկա։

Առողջ եղեք»,- գրել է նա։

  • Կիսվել: