հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը կսկսի թոքերի արհեստական շնչառական սարքեր արտադրել․ Հակոբ Արշակյան

Հայաստանը կսկսի թոքերի արհեստական շնչառական սարքեր արտադրել․ Հակոբ Արշակյան

Կառավարության այսօրվա նիստում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց նոր նախագիծ, որով առաջարկում է վերաբաշխում կարարել բյուջեում։

Արշակյանը հիշեցրեց, որ նախարարությունը մրցույթ էր հայտարարել թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման, իրականացման ամբողջական կամ մասնակի արտադրության համար: Նրա խոսքով, ստացվել է 300 հայտ։ Արշակյանը հայտնեց, որ դրանք ուսումնասիրել են, և առաջարկ կա սկսելու արտադրություն։

«Առաջարկում ենք Ինժեներական ասոցիացիային տրամադրել 90 միլիոն դրամ դրամաշնորհ՝ կազմակերպելու թոքերի արհետական շնչառական սարքերի նախագծման մակետային նախատիպի մշակման, փորձարկման, համակարգի նախագծի շտկման 5 օրինակ ինժեներկան նշումի մշակման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը»,-նշեց Արշակյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կլինի թոքերի արհեստական շնչառական սարքերի պահանջը բավարարելու, աջակցելու առողջապահական համակարգին՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ինտենսիվ բուժան փուլում թոքաբոբով հիվանդ քաղաքացիների բուժման նպատակով։

«4-ից 6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում։ Նաև շուկայական գնից շուրջ երկու անգամ պակաս գնով արտադրելու հնարավորություն կունենանք։ Նաև հնարավորություն կունենանք ամսեկան շուրջ 40-ից 50 արտադրանք տալու։ Աշխարհում նաև 800 հազարից ավելի այդպիսի ապարատի պահանջ կա։ Սա հնարավորություն է, որ մեր ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա»,-նշեց նախարարը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ շատ է կարևորում ու ողջունում նախագիծը։

  • Կիսվել: