երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ

Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Այս մասին News.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից` պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 15–ին՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, նախատեսվում է հրավիրել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, արդյոք հայկական կողմը հրավեր ստացել է, եթե այո, Փաշինյանը կմասնակցի՞ գագաթնաժողովին։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին այլ պայմանավորվածություն չկա:

Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների` այս մասին Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:

 

  • Կիսվել: