ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում

Հայաստանը խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Այս մասին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը:

Կիրակոսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ինչպես ի ցույց դրեցին իրավախորհրդատուները, Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար: Ելնելով բանավոր ելույթներից` Հայաստանը, հարգանքով դատարանին, խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը՛՛:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 30-ին, ՄԱԿ-ի արդարադարտության միջազգային դատարանում կայացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի լսումները:

 

  • Կիսվել: