հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության դրույթները. Ադրբեջանը մեղադրում է ՀՀ-ին

Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության դրույթները. Ադրբեջանը մեղադրում է ՀՀ-ին

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության խախտման մեջ, հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն:

"Տեղի են ունենում Հայաստանի Զինված ուժերի անձնակազմի՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում զինվորական ծառայության ուղարկելու դեպքեր ՝ խախտելով միջազգային իրավունքի, մարդու իրավունքների նորմերը եւ սկզբունքները՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարության ստորագրումից հետո, որը ենթադրում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործունեության կասեցում", - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Երեւանին մեղադրում են նաեւ "Լաչինի միջանցքի գաղտնի հատման ճանապարհով" Ղարաբաղում ռազմական գործունեության մեջ անձնակազմի ուժերի ներգրավման համար:

Ադրբեջանական գերատեսչությունում հավելել են, որ Հայաստանի զինված ուժերի տեղակայումը Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, մասնավորապես, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանների անխախտելիությունը:

"Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայկական զորքերի ապօրինի տեղակայումը, որտեղ ներկայումս տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, նույնպես հանդիսանում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների նոյեմբերի 10 – ի համատեղ հայտարարության կոպիտ խախտում", - ասվում է հայտարարության մեջ:

 Նոյեմբերի 10-ից հրադադարի ռեժիմը հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո: Կողմերը պարտավորվում են կանգ առնել զբաղեցրած դիրքերի վրա, ռազմագերիների փոխանակում կատարել ։ Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Լաչինի, Քելբաջարի եւ Աղդամի շրջանները։ Ղարաբաղ են մտցվել ռուս խաղաղապահներ։

  • Կիսվել: