կիրակի, դեկտեմբեր 10
10 / 12 / 2023
Հայաստանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին. Հաջիզադե

Հայաստանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին. Հաջիզադե

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հաջորդ հանդիպման ամսաթվի մասին դեռեւս տեղեկություն չկա: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա ասել է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ շարունակվում են խաղաղ բանակցությունները։

Հաջիզադեն նշել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Մոսկվայում։

 

  • Կիսվել: