երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և Լատվիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա։

Վստահ եմ, որ մեր կառավարությունները նոր եռանդով համատեղ ջանքեր կգործադրեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու գործում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»:

  • Կիսվել: