հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետ բարեկամական կապերի հետևողական խորացումն ու զարգացումը:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կհաջողվի համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին և ընդլայնել համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նոր ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»։

  • Կիսվել: