ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը հրաժարվել է Կանադային տրամադրել ԼՂ-ում թուրքական Bayraktar TB2-ների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն

Հայաստանը հրաժարվել է Կանադային տրամադրել ԼՂ-ում թուրքական Bayraktar TB2-ների օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն

Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Կանադային տեղեկատվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ: Այս մասին նշված է Թուրքիա արտահանման թույլտվության վերաբերյալ եզրափակիչ հաշվետվությունում, որը հրապարակվել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Ինչպես ասվում է զեկույցում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը խոցվել է հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում մարտերի ժամանակ, եւ հրապարակել է TB2 անօդաչու թռչող սարքի ենթադրյալ բեկորների պատկերով թվիթ:

՛՛2020 թվականի հոկտեմբերի 5-ին թույլտվության գործողությունը կասեցնելուց հետո Կանադան Հայաստանին խնդրել էր տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել մեղադրանքների քննարկմանը (կանադական տեխնոլոգիաների օգտագործումը անօդաչու թռչող սարքերում - խմբ.): Սակայն, Հայաստանը նման տեղեկատվություն չի տրամադրել՛՛,-ասված է զեկույց-հաշվետվության մեջ:

Նշենք, որ այս փաստի վրա ուշադրություն է դարձնում նաև Կանադայի Հայ դատի հանձնախումբն (ANCC) իր հայտարարության մեջ:

Այնըտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Չափազանց մտահոգիչ է այն փաստը, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է, որ իրենք դիմել են Հայաստանին ցանկացած տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով, որը կարող էր հաստատել կանադական տեխնոլոգիաների օգտագործումը Bayraktar անօդաչու թռչող սարքերում, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել։ Կանադայի Հայ դատի հանձնախումբը շարունակելու է իր ջանքերը՝ կանխելու Կանադայի կողմից որեւէ ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային՛՛:

Բացի այդ՝ նշվում է նար, որ Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի հետ կապված հարցերը միշտ եղել են իրենց քաղաքական առաջնահերթությունների թվում:

ANCC-ի հայտարարության մեջ նաև ասված է. ՛՛անադայի կառավարության որոշումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը։ Աշխարհում այնքան էլ շատ չեն երկրները, որտեղ գործում է Թուրքիա ռազմական արտադրանքի մատակարարման արգելք։

Բացի այդ, Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկն է, Թուրքիայի համար ռազմական արտադրանքի գնման հիմնական շուկաներից մեկը։ Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռք բերվող կանադական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնությունը ներառում է Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, մատակարարումների դադարեցումից հետո թուրք-կանադական առեւտրային հարաբերությունները ռազմական արդյունաբերության ոլորտում գրեթե ամբողջությամբ խզվել են՛՛:

ինչպես նշված է՝  իրականում Թուրքիան խաբեությամբ ձեռք է բերել կանադական առաջատար տեխնոլոգիաները, եւ դա մեծ դժգոհություն է առաջացրել Կանադայի հասարակական եւ քաղաքական շրջանակներում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադայի իշխանությունները չեղարկել են կանադական սպառազինության և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման ավելի վաղ տրված թույլտվությունը, քանի որ ստացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց կիրառման ապացույցներ:

  • Կիսվել: