երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը հիմա արժանի է մեր համերաշխությանը և աջակցությանը, Ադրբեջանը չպետք է կրկին ուժ կիրառի իր շահերն առաջ տանելու համար. Միխայել Ռոթ

Հայաստանը հիմա արժանի է մեր համերաշխությանը և աջակցությանը, Ադրբեջանը չպետք է կրկին ուժ կիրառի իր շահերն առաջ տանելու համար. Միխայել Ռոթ

Հայաստանը հիմա արժանի է մեր համերաշխությանը և աջակցությանը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Ադրբեջանը չպետք է կրկին ուժ կիրառի իր շահերն առաջ տանելու համար։ Մեզ պետք է խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը այս օրերին գտնվում է Գերմանիայում, որտեղ, ի թիվս այլ պաշտոնայների, հանդիպում է ունեցել նաև Միխայել Ռոթի հետ։

 

  • Կիսվել: