չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանը ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Գեղամ Մանուկյան

Հայաստանը ՀԱՊԿ-ից կոնկրետ գործողություններ է ակնկալում. Գեղամ Մանուկյան

 Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ակնկալում է անվտանգության ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Գլոբալ համատեքստում անվտանգության հարցը ամբողջ հետխորհրդային տարածքում, ամբողջ տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում կոշտ է դրված։ Հայաստանի համար ՀԱՊԿ-ը գլխավոր կառույցն է անվտանգության ոլորտում, և հիմա Հայաստանում շատ կոշտ են նայում ՀԱՊԿ-ի գործողություններին, ՀԱՊԿ-ից կոնկրետ քայլեր են ակնկալում»,– ասել է նա։

Մանուկյանը շեշտել է, որ այս առումով ՀԱՊԿ անդամների միջև փոխըմբռնումը շատ կարևոր է:
«Հասարակության կողմից ճնշում կա Հայաստանի կառավարության վրա` ՀՀ ղեկավարության և ՀԱՊԿ–ի միջև եղած այս կամ այն թյուրըմբռնումները լուծելու համար, որպեսզի նաև ավելի կոնկրետ քայլեր տեսնեն Հայաստանի տարածքում, որի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից», - հայտարարել է նա:

  • Կիսվել: