չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանը և Ադրբեջանը կարիք ունեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը գրավոր ընդունելու. Հակոբ Արշակյան

Հայաստանը և Ադրբեջանը կարիք ունեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը գրավոր ընդունելու. Հակոբ Արշակյան

ՀՀ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանի ճանապարհները ապաշրջափակվեն, և դրանք գործեն ՀՀ-ի իրավազորության և օրենքների շրջանակներում։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ պատարաստվո՞ւմ է  արդյոք Նիկոլ Փաշինյանը չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ՝ ապաշրջափակման վերաբերյալ կետը։

«Ինչ վերաբերում է «անկլավների» հարցին, բազմիցս խոսվել է դրա մասին։

ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի շրջանակներում բոլոր տեսակի հարցերը քննարկման ենթակա են, եթե դրանք ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, գրանցված են երկկողմանի համաձայնագրերում։

Այստեղ որևէ մութ սենյակներ պետք չէ փնտրել։ Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական «անկլավ» էլ կա, ընդ որում, երբ համադրում ենք այդ տարածքները, գրեթե նույն տարածքներն են ստացվում։

Կլինի՞ թողնենք այդ բանակցությունները ընթանան։ ՀՀ-ն ու Ադրբեջանը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը  և դա գրավոր ընդունելու»,- ասաց Հակոբ Արշակյանը։  

  • Կիսվել: