երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն եւ ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Հայաստանը երկիր է, որն ունի հնամյա ժառանգություն եւ ժամանակակից ձգտումներ. Տուլիա Էքսոն

Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը:

«Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադեպ իրավիճակ է, երբ այսքան երիտասարդ ձայներ ամբողջ աշխարհից հավաքվել են մեկ վայրում, միացած են ընդհանուր հանձնառությամբ` կերտել ավելի լավ ապագա: Մենք քննարկել ենք հաղթանակի, դիմակայության և նորարարության ոգեշնչող պատմություններ ամբողջ աշխարհից: Մենք միասին նոր գաղափարներ ենք ստեղծում, նոր մոտեցումներ, և այս համաժողովն էլ ավելի է ամրապնդում մեր հավատքը: Երբ խորհրդարանը արտահայտում և արտացոլում է ժողովրդի էությունը` դա ե'ւ արդյունավետ է լինում, ե'ւ դիմակայուն: Մենք կրկնում ենք մեր ընդհանուր հանձնառությունը` ոչ մի որոշում չի կայացվի երիտասարդության մասին առանց երիտասարդների»,- ասել է Տուլիա Էքսոնը` շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին հրաշալի, հիշարժան միջոցառումն անցկացնելու և հյուրընկալելու համար:

«Հայաստանը մի երկիր է, որ ունի հնամյա ժառանգություն և ժամանակակից ձգտումներ` զորացնել երիտասարդությանը: Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, ջանքերի, Միջխորհրդարանական միության հետ համագործակցելու համար»,- նշել է Միջխորհրդարանական միության նախագահը:

 

  • Կիսվել: