երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

«Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ արդեն 2 օրից ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Արցախը հայտնվել էշրջափակման մեջ եւ կանգնած է հումանիտար աղետի առաջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: