շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը դեռևս վճարումներ չի ստացել ադրբեջանական AZAL ավիաընկերության թռիչքների համար

Հայաստանը դեռևս վճարումներ չի ստացել ադրբեջանական AZAL ավիաընկերության թռիչքների համար

Երթուղային տուրքերի վճարման մասին բազմակողմ համաձայնագրի համաձայն՝ 2009 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքով բոլոր տարանցիկ թռիչքների, այդ թվում՝ AZAԼ ավիաընկերության, աերոնավիգացիոն ծառայությունների համար հաշվարկներն ու վճարների հավաքագրումն իրականացնում է EUROCONTROL միջազգային կազմակերպության երթուղային վճարների կենտրոնական գրասենյակը: Այդ մասին @SputnikArmenia-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Աղբյուրը ընդգծում է, որ հաշվետու ամսում իրականացված թռիչքների աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց վճարների հավաքագրման ժամկետը միջինում կազմում է մոտ 2,5-3 ամիս, իսկ հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորային թռիչքների համար

  • Կիսվել: