ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը չի կարող և չպետք է բանակցային գործընթացում վակուումի առաջացում թույլ տա. Միրզոյան

Հայաստանը չի կարող և չպետք է բանակցային գործընթացում վակուումի առաջացում թույլ տա. Միրզոյան

Հայաստանը չի կարող և չպետք է բանակցային գործընթացում վակուումի առաջացում թույլ տա, և մենք, անշուշտ, ողջունում ենք նաև ԵՄ ջանքերը։ Մասնակցում ենք այդ ջանքերին, և այդ ջանքերն արդեն իսկ շոշափելի արդյունքներ են տալիս: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ կառուցելու խաղաղություն մեր տարածաշրջանում, կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, փոխընդունելի կարգավորում գտնելու ուղղությամբ՛՛:

Միրզոյանը հավելեց, որ այս առումով իրենք ողջունում են բոլոր հնարավոր ջանքերը:

 

  • Կիսվել: