շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. վարչապետ

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել. այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. վարչապետ

Հայաստանն ուշադիր հետևում է բոլոր հայտարարություններին, ըստ անհրաժեշտության արձագանքում է ու կարձագանքի,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությանը, որն ասել էր, թե  ԱՄՆ-ն ձգտում է հասնել  այն կետին,  որը իրական որոշումն է Հայաստանի կողմից` դառնալ Արևմուտքի գործընկերը` ի հակադրություն Ռուսաստանի:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ  կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի»,- նշեց նա:

Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի խոսքերը, ասաց` նախընտրում  է մեկնաբանել միայն Պուտինի հայտարարությունները:

Վարչապետն ասաց, թե  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում իրադրության  գնահատականն է ներկայացրել:

«Մեր հրապարակային եւ աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից շատ չեն տարբերվում: Ինչ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում: Այո, այդ գրագրությունը գաղտնի է, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրանց բովանդակությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: