հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը չի բոյկոտել Մոսկվայում կայանալիք հանդիպումը. Գրիգորյանը՝ Միրզոյանի՝ ՌԴ չմեկնելու մասին

Հայաստանը չի բոյկոտել Մոսկվայում կայանալիք հանդիպումը. Գրիգորյանը՝ Միրզոյանի՝ ՌԴ չմեկնելու մասին

Հայաստանը չի բոյկոտել Մոսկվայում կայանալիք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև վերջին երկու տարում` պատերազմից հետո շարունակվող բանակցություններում։ Դժվար է ճգնաժամի և սպառնալիքների պայմաններում շարունակել բանակցությունները։ Մենք չենք գնացել, որովհետև Լաչինում ճգնաժամ է ստեղծվել։ Լայնածավալ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի Լաչինի միջանցքն արագ բացվի։ Ամբողջ մեր քաղաքական թիմը և արտաքին քաղաքականության համար հատուկ պատասխանատուները զբաղվում են այդ հարցը հանգուցալուծելով։ Մենք գնահատել ենք իրավիճակն ու հասկացել ենք, որ լավագույն տարբերակը սա է մեր քայլերը կոորդինացնելու համար՛՛:

Դիտարկմանը, թե այդ քայլի պատճառով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստեղծվում է դիվանագիտական ճգնաժամ, ԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ Հայաստանն այնպիսի քայլ չի արել, որպեսզի նման ճգնաժամ ստեղծվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Արարատ Միրզոյանը չի մեկնի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիմանը։

  • Կիսվել: