Հայաստանը բարեփոխումների կարիք ունի. Արման Բաբաջանյան
Վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը քաղաքացիական պարտքը կատարել է Շենգավիթ վարչական շրջանի 8-ի 9 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո Բաբաջանյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը բարեփոխումների կարիք ունի դատաիրավական, կրթական, տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում: Նրա համոզմամբ՝ այդ գործընթացում կարևոր դեր ունեն ոչ միայն լեգիտիմ և ուժեղ իշխանությունը, այլև ուժեղ ընդդիմությունը, որը կկարողանա իշխանությունից պահանջել հաշվետվողականություն, թափանցիկություն և պատասխանատվություն՝ ստանձնած պարտավորությունների հարցում։ Թեկնածուն նշել է, թե հանուն ինչպիսի Հայաստանի է քվեարկել:
«Հանուն՝ հանրապետության, հանուն՝ ընդդիմափոխության, հանուն՝ ուժեղ հակակշիռի, հանուն՝ մի քաղաքական միջավայրի, որտեղ է մեր պետության գոյությունը չի վիճարկվում, որտեղ մեր պետության գոյությունը վտանգավոր չի համարվում, որտեղ մեր մի քաղաքական իրավիճակի օգտին, որտեղ մենք ի վիճակի ենք միջազգային մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կերպով իրագործել որպես պայմանագրունակ պետություն, որպես պայմանավորվածությունները հարգող պետություն և հարգանք, հարգանքի արժանի պետություն»,- ասել է Բաբաջանյանը։


