ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված վրացական կողմի առաջարկին:

Հարց. Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վրացի գործընկերները Երևանին և Բաքվին վստահության ձևավորմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ են առաջարկել, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Ի՞նչ կոնկրետ նախաձեռնությունների մասին է, և որն է հայկական կողմի պատասխանը։

Պատասխան. Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների առկայության պարագայում կտեղեկացնենք։

 

  • Կիսվել: