երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում առնվազն 5 ուղություններով համարվում է առաջատար պետություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում առնվազն 5 ուղություններով համարվում է առաջատար պետություն․ Նիկոլ Փաշինյան

Այսօր «Ժողովրադավարության հայկական ֆորումի» ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանի հարցին ասաց․

 «ՀՀ-ն արևելյան գործընկերներության ծրագրի շրջանակներում առնվազն 5 ուղություններով համարվում է առաջատար պետություն․ օրինակ անկախ դատական համակարգի կայացումը , հակակոռուպցիոն քաղաքականությունը, ընտրությունների, հավատքների ազատությունը և այդպես շարունակ»։

Փաշինյանը նաև հարցրեց՝ ի՞նչ պետք է անել, որ ժողովրդավարությունը ամրապնդելու  հույսը դնենք ինչ-որ մեկի կամքի վրա, այլ,  ինստիտուտների, որը բարեփոխումների օրակարգի մաս է կազմում․

«Մենք կարողացանք ամենադժվար պայմաններում ժողովրդավարություն ապահովել, բայց ես, միևնույն է, ուզում եմ վերադառնալ ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և դա կրթությունն է, որովհետև իմ համոզմամբ ժողովրադավարությունը ուղիղ կապի մեջ է կրթության որակի և կրության հասանելիության հետ, որովհետև այն, որ մեր հարյուրավոր գյուղերում կրթության պայմաններ չկան, դա ժողովրադավարության ամենամեծ մարտահրավերն է»։

  • Կիսվել: