երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հայաստանում ընտրակաշառքով այլևս հնարավոր չէ հարց լուծել. Փաշինյան

Հայաստանում ընտրակաշառքով այլևս հնարավոր չէ հարց լուծել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս հնարավոր չի համարում ընտրակաշառքով հարց լուծելը:

Այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող հաղորդագրություններին՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակից քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառք տալու կամ խոստանալու դեպքերի վերաբերյալ:

«Երևույթները մտահոգիչ են, պետք է լրջորեն պայքարենք ընտրակաշառքների դեմ: Թույլ տվեք համոզմունք արտահայտել, որ ընտրակաշառքով Հայաստանում այլևս հնարավոր չէ հարց լուծել, հնարավոր է մի քանի ձայն փախցնել»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրակաշառքի դեմ լավ են պայքարում իրավապահ մարմինները, հատկապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում առավելապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու կամ խոստանալու դեպքերի վերաբերյալ՝ հրապարակելով նաև ձայնագրություններ։

 

  • Կիսվել: