Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, դրանք ՀԿ-ների մակարդակից ավելի չեն կարող լինել. Ալեն Սիմոնյան
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի որևէ կառույց չկա, եթե կան բաներ, որոնք կարելի է անվանել կառույց, դրանք հասարակական կազմակերպությունների մակարդակից ավել չեն կարող լինել։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է ինչ-որ կառույց անվանել, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել։ Հակառակ պարագայում ես պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և պետության մեջ որևիցե այլ կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևէ մեկի կողմից»,- ասաց նա։