ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանում Նորվեգիայի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Հայաստանում Նորվեգիայի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլոտ Հովլանդը (նստավայրը՝ Վրաստան) ապրիլի 15-ին հյուրընկալվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Դեսպանին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ-ն և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագիրը դեռևս նախորդ տարի հայտարարել էին ARTEMIS ծրագրի մեկնարկի մասին։ Այն ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը։

Փաստաթղթի ստորագրմանը մասնակցել է նաև Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը։

Դեսպան Հովլանդը հետաքրքրվել է նախագծի աշխատանքներից և ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքից։

 

  • Կիսվել: