հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում նկատել եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում. վարչապետ

Հայաստանում նկատել եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում. վարչապետ

Հայաստանում նկատել եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառներից մեկն այն է, որ տարկետման ինստիտուտը չկա: Դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում էին ոչ թե կրթության նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով:

Մեր աշխատանքի կարեւոր հատված է երկու ֆունդամենտալ խնդիր լուծել. «Մեկը ընդունելության քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է: Երկրորդը գիտական թեզերի պաշտպանության թեման է, որտեղ էլի ունենք խնդիրներ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք արված է»,-ասաց նա:

  • Կիսվել: