երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը․ «Հայաստանի Հանրապետություն»

Հայաստանում ներդրվում է «Միասնական հայտ» համակարգը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բազմիցս խոսվել է պետական համակարգում ծառայություններ մատուցելու ժամանակ վարչարարության կրճատման և անձ-չինովնիկ շփման նվազեցման մասին: Այդ ուղղությամբ կատարվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ: Վերջիններիս գործելու համար սակայն անհրաժեշտ է ընդունել մեծ թվով ենթաօրենսդրական ակտեր, որոնք կապահովեն բարեփոխումների հիմնական գործիքակազմի բնականոն աշխատանքը:


Խնդրի կարգավորման ծրագրային ապահովման  նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, ինչի արդյունքում նախատեսվում է թույլտվության համապատասխան փաստաթղթերն ստանալու դիմումը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: