հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 42-ով․ ընդհանուր՝ 1201

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացավ 42-ով․ ընդհանուր՝ 1201

Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 1201 դեպք։ Ապրիլի 16-ի  հետ  համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 42-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 402 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 780 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 10793 դեպքում։ Մինչ օրս մահացել է 19 քաղաքացի։

  • Կիսվել: