կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում ստեղծված իրավիճակի հետևանքով ԼՂ հարցով պայմանավորվածությունների խախտման վտանգ դեռ չկա. Պեսկով

Հայաստանում ստեղծված իրավիճակի հետևանքով ԼՂ հարցով պայմանավորվածությունների խախտման վտանգ դեռ չկա. Պեսկով

Կրեմլում դեռեւս սպառնալիք չեն տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ պայմանավորվածությունների խախտման վերավերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

"Ոչ, պայմանավարովածությունները դեռ իրականացվում են", - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները սպառնալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։

"Չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարեւոր է առաջվա պես գնալ այն պայմանավորվածությունների իրագործման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել",-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: