ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344930 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2568448 վերջին մեկ օրում` 7578 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3894 պացիենտ: Մեկ օրում նվազել է 111-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 331559 անձ` վերջին մեկ օրում 211 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4  քաղաքացի, մահացածների թիվը 7972 է:

  • Կիսվել: