չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանում համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել․ Վարչապետ

Հայաստանում համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է, սակայն զգոնությունը չպետք է թուլացնել․ Վարչապետ

լ է: Վերջին 4-5 օրվա տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թվով վերադաՀայաստանում համաճարակային իրավիճակն էականորեն բարելավերձել ենք մայիսի վերջի մակարդակին, նաև հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակի և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվով՝ հունիսի սկզբի մակարդակին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ: Ակնհայտ է, որ այդ բարելավումը կախված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումենրի հետ, որոնց անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում:

Այսօրվա մեր բրիֆինգի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի մասին հայտնելն է, այլ նաև ահազանգելը՝ եթե թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերվում է սահմանափակումները թուլացնելուն, վարչապետը նշեց, որ դա իրենց ամենօրյա օրակարգի հարցն է, որևէ մեկը կառավարությունից ավելի շատ շահագրգռված չէ:

«Բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր ակնկալում են ավիափոխադրումների արագ վերաբացում հատկապես օգոստոս ամսին, տուրիստական սեզոնի պիկին»,-ասաց վարչապետը՝ հորդորելով քաղաքացիներին ճգնաժամն օգտագործել ներքին տուրիզմի ու հայրենիքն ավելի լավ ճանաչելու համար:

  • Կիսվել: