ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետ

Հայաստանում Եվրամիության առաքելությունն ընդունել է Տավուշի փոխմարզպետին, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետներին: Այս մասին տեղեկանում ենք Առաքելության ֆեյսբուքյան էջից:

«Իջևանում Եվրամիության առաքելության գործընկերները հաճույքով հանդիպեցին Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետների հետ։ Մասնակիցները քննարկել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։

Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը մնում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված ԵՄ առաքելության ջանքերի առանցքային մասը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: