հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում ԵՄ դեսպանը ներկա է եղել «Կլիմայի մասին» օրենքի նախագծի ներկայացմանը

Հայաստանում ԵՄ դեսպանը ներկա է եղել «Կլիմայի մասին» օրենքի նախագծի ներկայացմանը

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը երեկ ներկա է եղել Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին» օրենքի նախագծի ներկայացմանը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։ Այս մասին տեղեկացրին ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցչությունից:

«Ժամանակն է գործել, մենք միասին ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, մենք արդեն միասին բախվում ենք մոլորակի վրա կլիմայի փոփոխության արդյունքում տեղի են ունեցող հետևանքներին, մասնավորապես՝ երաշտներ, ջրհեղեղներ և այլ եղանակային ծայրահեղ իրավիճակներ»,- նշել է դեսպանը։

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է երկրներին՝ Փարիզի համաձայնագրի իրականացման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում՝ նպատակ ունենալով սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա՝ նրանց դարձնելով դրանց նկատմամբ ավելի դիմակայուն:

  • Կիսվել: