երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Հայաստանում ԵՄ դեսպանի հայտարարություններն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

«Հայաստանում ԵՄ դեսպանի հայտարարություններն Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Բաքուն Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին խորհուրդ է տվել ՛՛չմիջամտել Ադրբեջանի գործերին՛՛, տեղեկացնում է ԱՊԱ-մ:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, պատասխանելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունների մասին հարցին, մասնավորապես, ասել է. ՛՛ԵՄ դեսպանի՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձն անընդունելի է՛՛:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ ՛՛պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՛՛, և դրա համար պետք է ստեղծվի ՛՛միջազգային մեխանիզմ՛՛։

Իր հերթին Հաջիզադեն ընդգծել է, որ ՛՛այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը քաջ հայտնի է՛՛.

՛՛Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, անընդունելի են։ Ղարաբաղի տարածաշրջանն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները, երկրում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Ոչ ոք չպետք է միջամտի հայ բնակիչների հետ երկխոսության՝ ադրբեջանական կողմի ջանքերին։ Պետք է վերջ տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: